Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մերժում են կապիտուլյացիան

Նոյեմբեր 12,2020 01:43

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` հանրահավաքը ցույց տվեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մերժում են կապիտուլյացիան. «Երբ երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը և դրանից հետո փորձում է արդարացնել կամ մեղավորներ գտնել այս կամ այն անձանց, այդպիսի անձը չի կարող և իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ հնարավորության դեպքում, ի դեմս նոր մարդու՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի մարդ, որը էականորեն կարող է փոխել վիճակը, բեկում մտցնել իրավիճակի մեջ»:

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ո՛չ իշխանության, ո՛չ աթոռների կռիվ է. ընդամենը Հայաստանի և Արցախի համար փրկության պայքար է:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ շարժման առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ կալանավորված է: Բայց այդ հանգամանքը ոչ միայն չի կոտրում իրենց, այլ նաև էլ ավելի է ուժեղացնում և հզորացնում. «Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ընկճվելու, չեն ընկրկելու փաստաթուղթը ստորագրած վարչախմբի առաջ, որոնք Հայաստանը և Արցախը տանում են պարտության և հիմա փորձում են այդ պարտությունը իբրև հաղթանակ հրամցնել: Սա ոչ միայն այսօրվա պարտություն է, այլև վաղվա, մյուս օրվա և ապագա երկար տարիների»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հինգշաբթի ժամը 17:00-ին նախատեսվում է հավաք երթ` Մատենադարանի հարակից տարածքից: 

Իսկ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ասաց, որ իր տեղեկություններով Հայաստանում անջատվելու է ինտերնետը․ «Այսինքն՝ մարդ, որ ամեն օր «Ֆեյսբուք»-ում է, ամեն օր հանրության հետ աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը Հայաստանի Հանրապետությունում։ Վստահեցնում եմ՝ չի հաջողվելու, վստահեցնում եմ՝ ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները իր համար ոչ մի արդյունք չեն տալու։ Եվ մենք շարունակելու ենք և հայ ժողովրդի հետ միասին թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30