Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Speed Chess Championship օնլայն մրցաշարի 1/8 եզրափակչում 14:11 ընդհանուր հաշվով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիին ու պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում:
Այսօր պայքարի մեջ կմտնի մեր երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, որի մրցակիցը աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Լեւոն Արոնյանն իր ՖԲ էջում այս առնչությամբ գրել է. «Վերջին օրերն ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:
Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ