Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ում հանդիպել եմ Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին». Տիգրան Աթանեսյան

Նոյեմբեր 12,2020 01:22

Քիչ առաջ ԱԱԾ-ից, որտեղ պահվում են նոյեմբերի 11-ին ընդդեմ կապիտուլյացիայի հանդես եկող ցույցի մասնակիցները, դուրս եկավ փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է բերման ենթարկվածներից Էդուարդ Շարմազանովին, Իշխան Սաղաթելյանին, Սուրեն Սուրենյանցին եւ Դավիթ Համբարձումյանին, ում շահերն է ներկայացնում. «Ձերբակալում են մի հոդվածով, որի պատիժը մինչեւ երկու ամսով կալանքն է, այսինքն, չի կարելի մարդկանց կալանավորել: Այսինքն, մարդամեկի մոտ փսիխոզ է սկսել, որ իր կիրթ ընկերոջը հանձնի մեր հայրենիքը: Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդիկ, որոնք փողոցում են, զրկի լիդերությունից, սա ակնհայտ է: Սա թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ մեր ազգի դժբախտությունը»:

Աթանեսյանն ասաց, որ Դավիթ Համբարձումյանն անչափահաս երեխա ունի՝ 6 տարեկան, նրան ընդհանրապես իրավունք չունեն այդ հոդվածով ձերբակալել: Փաստաբանը բողոքարկելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30