ԱԱԾ-ից դուրս եկան ԲՀԿ պատգամավորները: Նրանք լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ ԱԱԾ-ում ժամանակ չեն գտել կազմակերպել հանդիպում ԱԱԾ այն պաշտոնյայի հետ, որը կարող էր կազմակերպել պատգամավորների այցը բերման ենթարկվածներին:
Հիշեցնենք, որ Արման Աբովյանն ավելի վաղ հայտնել էր, որ որպես պատգամավոր, իրենք կարող են այցելել Գագիկ Ծառուկյանին, Արթուր Ղազինյանին, Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, որոնք հրավիրվել էին ԱԱԾ:
Սակայն մոտ մեկ ժամ պատգամավորներին սպասեցնելուց հետո հանդիպումը չի ստացվել. «Ասում են, որ այդ պաշտոնյան ԱԱԾ նորանշանակ պետն է, ով ինֆարկտով գտնվում է այս պահին հիվանդանոցում: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ թե՛ կառավարության ներկայացուցիչները, թե՛ ազգային կառույցների ներկայացուցիչներն ու պատասխանատուները հրահանգավորվում, ուղղորդվում են մեկ կետից, եւ այդ մեկ կետը Նիկոլ Փաշինյանն է, ով իր արբանյակների միջոցով ղեկավարում է թե՛ ուժային կառույցներին,թե՛ իրավապահ համակարգը; Ականատես ենք լինում, թե ինչպես է տապալվում նաեւ ԱԺ աշխատանքն այս օրերի ընթացքում»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Արման Աբովյանն էլ ասաց. «Մեր բոլոր գործողությունները լինելու են օրենսդրական դաշտում: Մտքներովդ չանցնի, որ կարաք մեզ սադրեք, այս իրավիճակից կարողանաք չոր դուրս գալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ