Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական բախումներն ունեն Ադրբեջանի մասնատման իրական ռիսկեր

Նոյեմբեր 12,2020 14:00

Ազերիների մոտ սեփական իշխանության դեմ դժգոհության ալիք է բարձրանում եւ ներքին խնդիրները վերջնականապես կարող են Ադրբեջանին հասցնել հոգեվարքի: Այդ երկրի տարածքում ապրող բնիկ ազգերի ակտիվացումը կապված է իրենց անկախանալու բնական ցանկությունն իրականացնելու հետ: Այսինքն կա Ադրբեջանի մասնատման վտանգ, որն օր օրի մեծանում է, անկախ այն բանից, որ իշխանության դեմ դժգոհության ալիքը իշխանությունը փորձում է պարպել՝ ուղղելով միայն դեպի արտաքին թշնամին:

Ռուսաստանի տարածքում գտնվող Դաղստանի սահմանի ադրբեջանական կողմում շատ ավելի փոքրաթիվ լեզգիներ ու ավարներ են ապրում, քան Դաղստանում, ու եթե Ադրբեջանի մասնատումով նրա տարածքի հյուսիսում առաջանան անկախ Լեզգիստան ու անկախ Ավարստան, ապա ռուսները կանգնելու են երկընտրանքի առաջ. կամ պետք է ընդունեն Լեզգիստանի ու Ավարստանի անկախությունը Ադրբեջանից, կամ էլ պետք է հանդես գան ազատարարի դերով, այն է, գրավեն այդ երկրամասերը եւ միացնեն Դաղստանին։ Ստեղծելով միացյալ Դաղստան՝ նրանք կասեն, որ վերջապես պատմական արդարությունը վերականգնվեց եւ լեզգի ու ավար ժողովուրդները վերամիավորվեցին:

Այս դեպքում տարածաշրջանում ավելի կմեծանա Հայաստանի տարածքը, դերը, նշանակությունն ու ազդեցությունը, ինչի հետեւանքով մի հարմար պահի հայերն արդեն օրակարգ կբերեն նաեւ Արեւմտյան Հայաստանի հարցը:

Ադրբեջանի մասնատումով Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը լրիվ հօդս կցնդեն, իսկ Հայաստանը կստանա Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի անվերապահ աջակցությունը իր դիրքերն ավելի ամրացնելու եւ տարածաշրջանային կարեւոր պետություն դառնալու համար: Հայկական դիվանագիտությունը պիտի փայլի իր ճկունությամբ եւ այս գերտերություններից յուրաքանչյուրից իր շահը վերցնի, առանց փչացնելու մյուսների հետ հարաբերությունները: Ադրբեջանի տրոհումից տարածաշրջանում որոշակիորեն կմեծանա հատկապես Իրանի ազդեցությունը, քանի որ Ադրբեջանից անկախացած թալիշները նույնպես կարող են վերամիավորվել Իրանի Գիլյան նահանգի թալիշների հետ եւ մտնել Իրանի կազմի մեջ: Բայց անգամ եթե չմիավորվեն Իրանի հետ եւ դառնան անկախ՝ միեւնույն է, Իրանին ձեռնտու է Ադրբեջանի մասնատումը, պանթուրքիստական ծրագրերի տապալումը, եւ Թուրքիայի դեմ հանձինս Հայաստանի՝ ավելի հզոր հարեւան ու բարեկամ ունենալու հեռանկարը:

Ադրբեջանի այսօրվա ստատուսի պահպանումը խիստ ռիսկային է տարածաշրջանում պատերազմի ուժերի ու ազդեցությունների վերաբաշխման նոր ու շատ բարդ գործընթացում: Մենք պիտի բացահայտ ցույց տանք, որ Հայաստանը միայն ինքն իր շահերի սպասարկուն է, եւ որեւէ երկրի ազդեցության տակ մտնել կամ Հայաստանում որեւէ երկրի շահերն ընդդեմ այլ երկրի չի պատրաստվում սպասարկել: Մեզ ձեռնտու է եւ՛ Լեզգիստանի ու Ավարստանի անկախացումը կամ միացումը Ռուսաստանին, եւ՛ Թալիշտանի անկախացումը կամ միացումը Իրանին: Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-Իրան ներկա լարվածությունը՝ տարածարջանում Իրանի ազդեցության մեծացումը չի հանգեցնի Իրան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմամբ:

Այսպիսով, հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումներից սկսված Ադրբեջանի հոգեվարքը օր-օրի դառնում է ավելի իրական, եւ Հայաստանի շահը պահանջում է վերջնականապես ջախջախել Ադրբեջանին եւ մասնատել: Մենք ոչնչի առաջ չպիտի կանգ առնենք, վստահ՝ որ մեծ զորահավաքով հավաքագրված հայկական բանակը մտավոր եւ տնտեսական համալրումով լիուլի բավարար է եւ՛ Ադրբեջանի դեմ հաղթական պատերազմ վարելու, եւ՛ հետպատերազմյան անկախացած երկրների հետ միասին ընդհանուր թշնամուց հուսալիորեն պաշտպանվելու համար:

Սամվել ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Հանուն հայրենիքի» վերլուծաբան

«Առավոտ» օրաթերթ
11.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30