Կառավարության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցները՝ 17 կուսակցությունների ներկայացուցիչների առաջնորդությամբ, շարժվեցին դեպի Ազգային ժողով: ԲՀԿ պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մտան Ազգային ժողովի շենք ու հորդորեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին գալ ու ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթղթի տակ:
Մինչ այս պահը ԼՀԿ ներկայացուցիչները չեն եկել, ցուցարարները հարցադրումներ են հնչեցնում՝ դուք այդ ի՞նչ թելերով եք կապված Փաշինյանի, մեր թշնամիների հետ, որ չեք գալիս ստորագրում:
Արթուր Ղազինյանի խոսքով՝ իմքայլական պատգամավորները պատգամավոր են դարձել՝ երջանիկ պատահականությամբ ու չպետք է հանկարծ այնպես անեն, որ դժբախտ պատահականություն դա դառնա:
ՀՅԴ-ականներն ասում էին, որ եթե պատգամավորները չգան ու չստորագրեն, «վզներից կբռնենք ու կբերենք ԱԺ», նման փորձ նախկինում Գերագույն խորհրդի պատգամավորների հետ եղել է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ