Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. Պարտությունը 98-ի հեղաշրջումից սկսվեց, 2008-ին Երեւանում սեփական քաղաքացիներին գնդակահարելու միջոցով շարունակվեց, ավարտվեց 2018-ին, իսկ 2020-ին ստորագրվեց

Նոյեմբեր 11,2020 11:49

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտությունը ծանր է։

Պատերազմի պատճառների, պարտության պատճառների, ստեղծված իրավիճակի պատճառների, մնացած բոլոր հանգամանքների ու պատճառների մասին դեռ բազմաշերտ վերլուծություն է պետք ու դրա համար պետք է կայունություն։

Անպատասխան հարց չպետք է մնա։

Պարտությունը երեկ չեղավ։ Պարտության արմատը գտնելու համար էսօրվա «միտինգը» հարմար տեղը ու ձեւը չի։ Էդ «միտինգը» պարտությունից խուսափողների միտինգն է նաեւ, մեղքը ուրիշների վրա գցելու միջոց։

Պարտությունը 98-ի հեղաշրջումից սկսվեց, 2008-ին Երեւանում սեփական քաղաքացիներին գնդակահարելու միջոցով շարունակվեց, ավարտվեց 2018-ին, իսկ 2020-ին ստորագրվեց։

Ամեն ինչ հասկանալու, վերլուծելու, ու ճանապարհներ գտնելու համար հիմա միայն կայունություն է պետք, քաղաքացիական պատերազմը կամ բախումները բացառելու գերջանքեր են պետք։ Դավաճանություն կլինի դրանք թե՛ կազմակերպելը, թե՛ չկանխելը, երկուսն էլ, հավասարապես։ Դավաճանություն Հայաստանի ու Արցախի առջեւ։

Արցախը կա, վիրավոր, արնաքամ, Արցախում սրանից առաջ 3000 տարի հայեր են ապրել եւ դեռ այդքան էլ շարունակելու են այնտեղ հայեր ապրել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30