Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնատունը» կոչ է անում մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին

Նոյեմբեր 10,2020 23:57

Հանուն Հայաստանի և Արցախի

Հարգելի՛ հայրենակիցներ

Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Նա անձնական պատասխանատվություն է կրում մեր ունեցած  մարդկային ու տարածքային լուրջ կորուստների համար։ Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա։

Տեղի ունեցածի պատճառները հրապարակային ու համազգային քննության առարկա պետք է դառնան։ Գերկարևոր խնդիր է նաև մեր երկրի ապագայի հարցը, որն այժմ վտանգված է։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։

Օրակարգային կետերն են՝

–հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին,

–ձևավորել ազգային նոր կառավարություն։

Հարգելի՛ քաղաքացիներ

Կոչ ենք անում մասնակցել վաղը՝ նոյեմբերի 11–ին, ժամը 13։00–ին Ազատության հրապարակում մեկնարկող համաժողովրդական հանրահավաքին և վճռականորեն մերժել մեզ կապիտուլյացիայի տարած իշխանությանը և տեր կանգնել ձեր արժանապատվությանը։

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30