Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե պետք է՝ այս իշխանությունը գնալու է, բայց երբեւէ թույլ չենք տա հեղաշրջման փորձեր». Տիգրան Ավինյան

Նոյեմբեր 10,2020 23:13

«Ուզում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ,  վստահեցնել, որ այս հարցում որեւէ տիպի հանդուրժողականություն եւ թավիշ չի լինելու»,-Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ներքաղաքական գործընթացները՝ ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատու, դրանց հերթն անպայման կգա: Եթե պետք է՝ այս իշխանությունները գնալու են, եւ ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբեւէ թույլ տալ հեղաշրջման փորձեր՝ ես եւ մեր թիմը չենք կարող»,-հավելել է Ավինյանը:

Պետրոս Ղազարյանի՝ «հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ եք» հարցին ի պատասխան Տիգրան Ավինյանը շեշտել է. «Նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց վստահեցնեմ՝ նման փորձերը շատ կոշտ ձեւով են կասեցվելու»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30