Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք ցնցումների ենթարկել երկիրը». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Նոյեմբեր 10,2020 23:23

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիսատ է հայրենիքն առանց Շուշիի, Քարվաճառի ու Դադիվանքի։ Մեր զոհվածների արյունն  է այդ հողում ու պետք է վաղ թե ուշ  հետ բերենք կորսվածը։

Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդացի ինքնատիրապետումս կորցրել էի, չէի ուզում հավատալ գրված ոչ մի տառին ու բառին։

Այո՛, տեղյակ չեմ եղել, բայց այո՛ պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն մեր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:  Այլ կերպ չի կարող լինել։

Հիմա որպես քաղաքական իշխանության մի մաս ես կարեւոր առաքելություն ունեմ՝ թույլ չտալ , որ պառակտում մտնի, եւ հայտնի շրջանակները մարդկանց հրահրեն միմյանց դեմ, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր կլինեն անշուշտ։ Նախօրեին, իշխանության բռնի զավթման փորձ է եղել ու այն կանխվելու է ամեն կերպ։ Մենք իրավունք չունենք ցնցումների ենթարկել երկիրը։

Խոհեմություն եւ համբերություն բոլորիս»։

Կիսատ է հայրենիքն առանց Շուշիի, Քարվաճառի ու Դադիվանքի։ Մեր զոհվածների արյունն է այդ հողում ու պետք է վաղ թե ուշ հետ...

Posted by Baghdasaryan Nazeli on 2020 թ. նոյեմբերի 10, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30