Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ «Օնիկ Գասպարյանը խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ»

Նոյեմբեր 10,2020 20:30

«Այդ պայմանագիրը  խայտառակ փաստաթուղթ է եւ այն մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ»,-այսօր ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ասաց՝ իշխանությունը բոլորիս խաբել է։

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այսօր հանդիպել է Հայաստանում իր համար ամենավստահելի պաշտոնյայի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Օնիկ Գասպարյանը Սահմանադրությամբ ամենաբարձր զինվորական պաշտոնյան է մեր երկրում։ Մենք երկար զրուցել ենք։ Ես հարց եմ բարձրացրել, որ կա նախաձեռնություն՝ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից, որ ռազմական դրությունը հիմա հանվի, մենք նախաձեռնենք։ Այլ հարց է՝ կլինի նիստը, քվեարկությունը կլինի, կգան «Իմ քայլի», չգիտեմ, բայց մենք նախաձեռնենք, որ հանվի,եւ ուզում եմ ասել, որ ԳՇ պետը, այն մարդը, ով այս պահին ինձ համար միակ վստահելի մարդն է, ինձ հորդորել է եւ խնդրել, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կախված սահմանում, զինված ուժերում բազմաթիվ անելիքների հետ, որի մասին ես չեմ կարող խոսել։ Վտանգը չի անցել պատերազմի հետ կապված եւ դեռ ամեն ինչ չի ավարտվել։ Ես գլխավոր շտաբի պետին ասել եմ, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներ, եւ Օնիկ Գասպարյանի միակ խնդրանքն ու պահանջը եղել է, որ գոնե առնվազն 7 օր հնարավորություն տրվի զինված ուժերին։ Ինձ համար չկա այլ վստահելի մարդ, քան ԳՇ պետը, եւ ես ընդունել եմ նրա առաջարկը եւ մենք քննարկել ենք, որոշում ենք ընդունել ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու նախաձեռնությունը կլինի 7 օր հետո»։ Պարոն Մարուքյանն ասաց, որ այս մասին խոսել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան տեղեկացրել է, որ նման պահանջ կա, բայց դա չի բացառում խորհրդարանական, քաղաքական այլ քննարկումները․«Իմ հորդորն է՝ այս յոթ օրում պետք է զգոն լինենք, սթափ դատողություն ունենանք եւ առաջնորդվենք միայն պետական շահով»։

Էդմոն Մարուքյանը նաեւ կոչ արեց պետական գույքի նկատմամբ ոտնձգություններ չանել, ինչպես նաեւ հորդորեց ցուցարարներին որեւէ պաշտոնյայի նկատմամբ ճնշում կամ բռնություն չկիրառել։ Պարոն Մարուքյանը դատապարտեց երեկ գիշերը ցուցարարների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառած բռնությունը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30