Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը իրավաբանական տեխնիկայի առումով առ ոչինչ է». Լարիսա Ալավերդյանը կոչ է անում սառեցնել հող հանձնելու ապօրինի գործընթացը

Նոյեմբեր 10,2020 20:20

ԱԺ բակում է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա կոչ արեց զգոնությունը չկորցնել ու ուղերձ հղեց. «Պահանջը, որը մենք պետք է ներկայացնենք ԱԺ-ին, մեկն է՝ այն համաձայնությունը, որը տվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, իրավաբանական առումով առ ոչինչ է: Ոչ թե նրա համար, որ բարոյական չի, էս չի, էն չի, այլ՝ չի անցել անհրաժեշտ գործառույթները: Մենք պառլամենտական հանրապետություն ենք, այդպիսի որոշումները, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, երկրի անվտանգությանը, պարտադիր պետք է անցներ ԱԺ-ով, հետո պիտի ստորագրվեր պետության գլուխ հանդիսացող նախագահի կողմից: Դա չի արվել:

Միաժամանակ այնպիսի հզոր պետություն, ինչպիսին է Ռուսաստանը, իր ստորագրությունը դրել է, ո՞րն է մեր խելամիտ պահվածքը: Մենք հստակեցնում ենք, որ ժողովրդի ինքնիշխանությունը զավթվել է մեկ անձի կողմից: Երբ ասում են՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, դա ժողովրդի իշխանությունն է, նա չի համաձայնեցրել այդ հարցը ժողովրդի հետ: Իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից իր բանավոր կամ գրավոր համաձայնությունը առ ոչինչ է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար:

Մենք դիմում ենք ՌԴ-ին, որ սառեցվի այն համաձայնությունը, որն անօրինական է, լեգիտիմ չի: Մենք կստեղծենք մեր ժամանակավոր անցումային այն մարմինները, որոնք պարտավոր է ստեղծել այսպիսի ժամանակահատվածում: Այն վարձկանները վարձով քայքայել են այս երկիրը 2,5 տարի, մանիպուլյատիվ կերպով տեղի է ունեցել այս «հեղափոխությունը», ժողովրդի անկեղծ ցանկությունը ազատվելու կոռուպցիոներներից, օգտագործվել է ժողովրդի դեմ: Մենք հիմա բացարձակապես չենք խոսում հների ռեաբիլիտացիայի մասին, դա մոռացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30