Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպե՛ր, մենք էդքան անճար չենք, հելեք էթանք Պուտինի մոտ, ասենք՝ մեր Շուշին հետ տուր». ԱԺ-ի մոտ ցուցարարները, «դատված տղերքը» դատաստան են տեսնում Փաշինյանից

Նոյեմբեր 10,2020 20:11

ԱԺ բակում լարված իրավիճակ է, մարդիկ էմոցիոնալ են, տարաբնույթ վտանգավոր հայտարարություններ են անում, սպառնում վարչապետին, Աննա Հակոբյանին: Ցուցարարները մեկ առ մեկ վերհիշում էին Փաշինյանի օրոք իրենց ոչ հաճո օրենսդրական նախագծերը, քայլերը, է՛լ Լանզարոտեի կոնվենցիա, է՛լ «Գույքահարկի մասին» օրենք:

Ֆուտբոլիստ Հենրիկ Բերբերյանը ֆուտբոլը մոռացած՝ ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություն էր անում. «Էդքան զոհ տալուց հետո ինչի՞ պիտի ասեն՝ կապիտուլյացիայի ենք գնացել, ժողովուրդ ջան: Հասկանո՞ւմ եք, Ալիեւի խոսացածը ձեզ ցույց տա՞մ, 85 թվից ֆուտբոլ եմ խաղում, սենց բան չեմ լսել, թուրքի հետ ֆուտբոլ խաղանք իրա մոտ ու չկրենք՝ ամոթ էր մեզի, իսկ այսօր կապիտուլյացիա է հայտարարում Ալիեւը: Հայը թուրքի հետ որտե՞ղ է կապիտուլյացիա եղել, արա՛, մենք թուրքի հետ էսքան վախտ խաղացել ենք՝ չենք պարտվել»:

Ցուցարարների մեջ էր սեւ հագուստով, սեւ ակնոցներով մի երիտասարդ գոռում էր. «Ապրավդանի են գտնում ժողովրդի առաջ, ասում են՝ կամավորներին չեն փոխել: Հասունացել ա էդ պահը, պիտի ասեմ՝ էսօր մարդկանց եկել են, խաբում են, ասում են՝ կամավորներին փոխարինողներ չկան, սո՛ւտ է: Ես ԵԿՄ անդամ եմ, 3 անգամ դատված տղա եմ, չորրորդն էլ նորից ուզում են դատեն: Սրանց համար մենակ դատելն ա լավ ստացվում, մարդկանց կոխեք ծակերը, մարդիկ, ովքեր լիդեր տղերք են, գլուխներն ուտեք: Ես Աբովյանի երկրապահների մոտ էի երեկ, էսօր-էգուց պիտի շարժվեինք, ցուցակները այ սենց դրած էր, որ տղերքը հերթ են կանգնած, գնային փոխեին: Ու հիմա ասում են՝ փոխարինող չկա՞ր, զինվորները 40 օր մնացե՞լ են: Վաղը իմ դատն ա, բայց եկել եմ՝ հաշվի չառնելով, թե էս պետությունն ինչքան ա ինձ ցավ պատճառել: Մի ամիս ա՝ վայենկոմատներով քարշ եմ գալիս, ասում եմ՝ իմ ախպերները գնացել են, ընձի ցրում էին սաղ օրը, թղթերը ձեռս տալիս էին, թե՝ գնա էնտեղ, էնտեղ, վերջը ԵԿՄ-ն ինձ ընդունեց, որ գնանք մեր ախպերների կողքը կանգնենք, որ կակոյ նիբուձ լածիրակներ չգան ասեն՝ էս հողը մերն ա»:

Ցուցարարներից ոմանք վստահեցնում էին, որ էն գլխից Փաշինյանին չեն վստահել ու չեն ընտրել նրան վարչապետ: Բանը հասավ նույնիսկ նրան, որ ցուցարարներից ոմանք պահանջում էին, ասում էին՝ «ախպեր, մենք էդքան անճար չենք, հելեք էթանք Պուտինի մոտ, ասենք՝ մեր Շուշին հետ տուր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30