Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չպետք է շեղվի ժողովրդավարական ուղուց. ԵԽԽՎ համազեկուցողները դատապարտում են բռնությունը Երևանում

Նոյեմբեր 10,2020 19:11

Մեզ խորապես մտահոգում է Երևանում ցույցերի ժամանակ առաջ եկած բռնությունը, այդ թվում հարձակումը կառավարության և Ազգային ժողովի շենքերի վրա, ինչպես նաև ֆիզիկական ագրեսիան ԱԺ նախագահի դեմ, որի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին ասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի (Շվեդիա) և Կիմմո Կիլիունենի (Ֆինլանդիա) համատեղ հայտարարության մեջ:

«Մենք հասկանում ենք հայ ժողովրդի տխրությունը, հիասթափությունը և զայրույթը կապված Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումների հետ, ինչպես արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրում: Բայց չպետք է  թույլ տալ, որ այդ զգացմունքները վերածվեն բռնության միմյանց կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների խորհրդանիշների նկատմամբ:

Հայերն իրավունք ունեն հաշվետվողականություն պահանջել իրենց քաղաքական ղեկավարությունից, բայց  դա պետք է արվի ժողովրդավարական պետության շրջանակում, որտեղ հարգանք կա օրենքի գերակայության նկատմամբ: Հայաստանը ցույց է տվել, որ կարողանում է խաղաղ կերպով հաղթահարել հսկայական քաղաքական դժվարությունները: Այս անգամ էլ այլ կերպ չպետք է լինի: Հայաստանը չպետք է շեղվի իր ընտրած ժողովրդավարական ուղուց: Այս ծանր ժամանակներում այդ ձեռքբերումը չի կարելի կորցնել կամ փչացնել զայրույթով և ցասումով»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ԵԽԽՀ-ն քնից վերկացավ և ձեռնամուխ է եղել ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմմանը?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30