Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ նրա կարգավիճակը չի հստակեցվում, պետք է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, այս պահին մենք շարունակում ենք ելնել բոլոր համապատասխան միջազգային իրավունքի հիմնական ակտերից, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ