Ես ռազմական գործիչ չեմ, կանգնած չեմ եղել ռազմական բուրգի գլխին և չեմ կարող գնահատական տալ, թե որն է եղել նման խորհուրդ տալը քաղաքական իշխանությանը։ Իրավամբ ռազմական ղեկավարությունը պետք է նաև հասարակության առաջ հաշվետու լինի։
Ես քաղաքական գործիչ չեմ և իրավունք չեմ վերապահում ինձ քաղաքական գնահատական տալու քաղաքական ղեկավարության նման պահվածքի հանդեպ, քանի դեռ չի ներկայացվել նման քայլի պատճառներն ու հիմքերը։
Այս պատերազմին իմ հնարավորության սահմանում եղա առաջնագծի ամենաթեժ կետում՝ փորձելով օգտակար լինել կոնկրետ գործով։
Այս պատերազմում միակ ժառանգս, առաջին օրվանից թողնելով յոթ օրական որդուն, գտնվելով առաջնագծում, առանց հերթափոխի, զինակից ընկերներով, գրագետ հրամանատարներով ոչ միայն իրենց դիրքերից մի քայլ ետ չարեցին, այլ նաև գրավեցին նոր դիրքեր։
Կարդացեք նաև
Որպես իրավաբան փաստում եմ, որ նման ֆորմատով ստորագրված փաստաթուղթն առոչինչ փաստաթուղթ է, բայց, ցանկացած հետագա գործառույթ պետք է իրականացվի բացառապես օրենքով սահմանված կարգով։ Դատապարտում եմ ցանկացած բռնություն: Ավելին, հայրենասիրություն ճամարտակող, բռնությունների ջատագող ասֆալտի գյադեք, որտեղ էիք պատերազմի օրերին, էդ որ հայտարարությունից հետո հինգ րոպեում հավաքվեցիք, ինչու առաջնագծում չէիք:
Հարգելի հայրենակից, եղիր սթափ, չտրվես սադրանքի։
Իշխանությանը հնարավորություն տուր ներկայացնելու համալիր հաշվետվություն, որից հետո նոր արա քո քայլը։
Դեմ եմ բռնությանը, ինքնադատաստանին, փողոցի արդարադատությանը։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն