Անհայտ քաղաքացիները վնասել են Իջևանում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։
Նրանք կտրել են գլուխը արձանի, որն ի դեպ՝ խորհրդանշում է 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության քայլարշավը։
Իջևանի Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին դեռ պարզ չէ, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն կատարվում են որոնողական աշխատանքներ։
Նշենք, որ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որ Գյումրիում ևս վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ