Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մենք նորմալ պաշտպանություն չկարողացանք կազմակերպել, եթե գիտեինք, որ դրանից է կախված պատերազմի ելքը, ամբողջ Արցախի ու Հայաստանի ճակատագիրը. Էդգար Առաքելյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 10,2020 17:03

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենակ մի ճշտում, պարոն վարչապետ: Ոչ թե ղազագիրը ստորագրեցիք, որովհետև Շուշին արդեն տվել էինք, այլ Շուշին տվեցիք, որ ղազագիրը հնարավոր լինի ստորագրել: Իսկ ստորագրելու որոշումը, կարծեմ թե, շատ վաղուց էիք կայացրել, ուղղակի էն կողմից առավելագույնն էին պահանջում, դրա համար ձգձգվեց:

Թույլ տամ ինձ 100 տոկոսանոց համոզմունք հայտնել, որ պատերազմը երբեք չէր կանգնի, եթե նախապես հռչակված գերնպատակը չիրագործվեր` Շուշիի կամ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշը չծածանվեր: Իրենց ժողովուրդը քչին չէր համաձայնվի ոչ մի դեպքում, իսկ Ալիևին կսպասեին մոտավորապես նույնպիսի օրեր, ինչպիսին հիմա ձեզ են սպասում: Դրա համար ճիշտը ժողովրդի հետ մինչև վերջ ազնիվ լինելն ա երևի:

Հա, մեկ էլ մյուս լայվի ժամանակ խնդրում եմ բացատրել, թե վերջը էդքան զորքը, տեխնիկան ոնց կարողացան հասցնեն, կուտակեն քաղաքի տակ կամ շուրջը, եթե քաղաք բերող ոչ մի ճանապարհի վրա մինչև օրս չէին կարողացել վերահսկողություն հաստատել: Մի հատ, եթե դժվար չի քարտեզի վրա գծեք, թե իրենց զորքերի տեղակայման մոտակա վայրից ոնց են կարողացել հասնել Շուշի էն դեպքում, որ Ստեփանակերտը մերն ա, Մարտունին մերն ա, Բերձորը մերն ա, Կարմիր Շուկան մերն ա:

Իսկ թե հասնելուց հետո ոնց կարողացան էդքան հեշտ վերցնել, ինչի մենք նորմալ պաշտպանություն չկարողացանք կազմակերպել, եթե գիտեինք, որ դրանից ա կախված պատերազմի ելքը, ամբողջ Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, էդ էլ կխնդրեմ մյուս լայվի ժամանակ պատմել, լա՞վ: Մերսի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30