Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան պատերազմի արդյունքում ձեռք բերված հայտարարության պայմանները. Գոհար Մելոյան

Նոյեմբեր 10,2020 13:22

Իրավագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան…

Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան պատերազմի արդյունքում ձեռք բերված հայտարարության պայմանները:

Ինչո՞ւ:

Լավրովյան պլանի դեպքում չէր նախատեսվում Ադրբեջանի իշխանություններին փոխանցել Շուշի և Հադրութ քաղաքները, ինչպես նաեւ Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։

Լավրովյան պլանով նախատեսվում էր Ադրբեջանին փոխանցել Ֆիզուլին, Ջեբրայիլը, Աղդամը, Կուբաթլուն և Զանգելանը։ Իսկ այսօր նշված հինգ շրջանների, Լաչինի և Քելբաջարի հետ միասին Ադրբեջանին են անցել Շուշի և Հադրութ քաղաքները, Հադրութի և Ասկերանի շրջանների խիտ բնակեցված բազմաթիվ գյուղեր։

Այսինքն, եթե սեպտեմբերի 27-ին ճիշտ գնահատվեր իրավիճակը, մենք ոչ միայն չէինք ունենա հազարավոր զոհեր, վիրավորներ և հաշմանդամներ, այլեւ՝ կպահեինք Շուշի և Հադրութ քաղաքները և բազմաթիվ գյուղեր Հադրութի և Ասկերանի շրջաններում, քանի որ հայտարարության 1-ին կետում նշված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, իսկ այս պահին՝ այդ քաղաքները և գյուղերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Բացի այդ, որևէ կարգավորում չկա, թե արդյոք դրանք երբևէ կվերադարձվե՞ն Արցախի իշխանություններին։

Ավելին՝ հայտարարության մեջ ոչինչ նշված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել