Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում ՀՀ Ազգային ժողովին՝ անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փաստաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները. Ավետիք Չալաբյան

Նոյեմբեր 10,2020 13:15

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակեց ՌԴ ու Ադրբեջանի նախագահների, և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության տեքստը։ Սա խայտառակ մի փաստաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։

Սա, սակայն ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատշաճ կերպով կնքված միջազգային պայմանագրերի, ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։

Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Ազգային ժողովին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փաստաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։

Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը, և իրանցից կախված ամեն ինչ կանեն՝ արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30