«Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկում եմ ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որտեղ կլինեն մտավորականներ և հասարակական- քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, որոնց վստահում է հասարակությունը»,- քիչ առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նա նշեց, որ խորհուրդը կգործի Արշակունյաց 5 հասցեում, կառույցի համակարգումը կարող է վերցնել իր վրա:
Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ այսօր ինչպես երբևէ մեզնից է կախված հայ ազգի ճակատագիրը: Ու հայտարարեց. «Մենք պետք է կարողանանք պահպանել կայունություն պետական կառավարման համակարգում: Մենք իրավունք չունենք տրվելու էմոցիաների, թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն եղած իրավիճակը: Տեսնում եմ հնարավորություն բոլոր առողջ ուժերի միավորման՝ հայ մտավորականության, քաղաքական և հասարակական գործիչների այս բարդ իրավիճակից լուծման ճանապարհներ գտնելու համար»:
Նա նշեց, որ չունի որևէ քաղաքական նպատակ և բոլորին կոչ արեց վեր կանգնել նեղ անձնական, քաղաքական և կոլեկտիվ շահերից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ