Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Եթե նույն տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, պիտի կորցնեինք ամբողջ Արցախը»

Նոյեմբեր 10,2020 11:36

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ասաց, որ անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է հայ ժողովրդի համար, կոչ արեց համախմբվել, իսկ առաջիկայում խոստացավ կոնկրետ քայլեր ներկայացնել՝ բոլորի հետ քննարկելուց հետո:

Նա ասաց, որ դեռեւս նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էինք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ, ընդգծեց, որ իր կյանքի ամենածանր գիշեր է ունեցել: Արցախի նախագահը հայտնեց, որ այն որոշումը, որ կայացվել է երեկ, ստիպված են եղել կայացնել:

«43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբլաիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, հիմնականում Հադրութի շրջանը, Մարտունու , Ասկերանի շրջաններից ինչ-որ մասեր եւ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում 2-3 կմ հեռավորության վրա, եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենայինք առաջնագծում՝ հատկապես այդ 43 oրը հերոսաբար պայքարող մեր ժամկետային զինծառայողների մասով:

Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին լինել: Կարծես մի քանի օր հաջողվել էր պաշտպանվել հակաօդային ուժերի առումով անօդաչու սարքերից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը նոր տեխնոլոգիաների, թե անօդաչու սարքերի միջոցով հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին, մարդկային շատ մեծ կորուստներ ենք ունեցել վերջին օրերին Մարտունու շրջանում:

Եվ այդ բոլոր կորուստները անօդաչուներով: Այդպես էլ չհաջողվեց: Ինչու չհաջողվեց, մենք բոլորս պատասխանենք տալու, այո բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր պաշտպանության բանակն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր, բոլորս, ովքեր զբաղեցրել ենք պաշտոններ վերջին տասնամյակներում: Ընդհանուր առմամբ բանակի վիճակի առումով համոզված եմ, որ գնահատականներ լինելու են: Բարոյահոգեբանական վիճակը զորքի ծայրահեղ վատ էր, զորքը թութքով, դիզենտերիայով, Covid-ով հյուծված վիճակում 43 օր առաջնագծում էր, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով հանդերձ՝ կարողանում էինք դիմադրել 8 պետության զինված ուժերին, հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, միայն թուրքական սպայական անձնակազմը եւ զինտեխնիկան չեն եղել մարտադաշտում, որոնց դեմ կռվում էին հայ կամավորը եւ հայ զինվորը»:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, սակայն դրա համար պետք է համերաշխություն, համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ. «Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռեւս առջեւում են»:

Արցախի նախագահը նշեց, որ վերջին օրերին քննարկումներ է ունեցել եւ բոլորն էլ համակարծիք են եղել թեկուզ ժամանակավոր զինադադար ունենալու հարցում. «Բոլորն էլ տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները, բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ չպետք է ոտնահարի մեր արժանապատվությունը, դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը ,եւ մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին: Կրկնում եմ, դեռ ամեն ինչ առջեւում է »:

Մանրամասն՝ տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30