Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»

Նոյեմբեր 10,2020 11:44

Այս պահի դրությամբ մենք 16 ռազմագերու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործընթաց ունենք, ինչի մասին ավելի վաղ ևս հայտնել էինք: Հիմնական գանգատները ներկայացման փուլում են, դրանց վերջնաժամկետներն ավելի ուշ են: Այս պահին մենք հրատապ, անհապաղ միջոցների դիմումներ ենք ներկայացրել, որպեսզի հայ ռազմագերիների կյանքը և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները վերցվեն պաշտպանության ներքո, ինչպես նաև դատարանը տեղեկացվի ու հնարավորության սահմաններում աջակցի ռազմագերիների, գերիների փոխանակման գործընթացին: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Դիտարկելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը ու հարցը, թե առանց վճիռների առկա իրողություններով ի՞նչ կարող ենք ակնկալել, Ս. Սահակյանը նկատեց. «Պատժամիջոցները վրա են հասնում, երբ պետությունները խախտում են իրենց միջազգային պարտավորությունները, և պարտադիր չէ, որ պարտավորությունների խախտումն արձանագրված լինի դատական ակտերով: Դատական ակտերով արձանագրումը, միգուցե, դրա հետագա կատարման հսկողության տեսանկյունից այլ հավելյալ ընթացակարգեր ևս ենթադրում է, բայց պատժամիջոցների կիրառման նախապայմանը դատավճիռների կամ դատական ակտերի գոյությունը չէ: Շատ դեպքերում պատժամիջոցները կիրառվում են, որպեսզի ստիպեն պետություններին գործել միջազգային պարտավորությանը համապատասխան: Եթե դիտավորությամբ, ակնհայտ ու բացահայտ կերպով անտեսում են միջազգային նորմերը, պատժամիջոցների եղանակով փորձ է արվում պետության համապատասխանեցնող վարքագիծ ստանալ. միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ուստի այստեղ ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները: Դրա համար, անկեղծ ասած, բացի քաղաքականությունից, պատժամիջոցների կիրառման տեսակյունից ես այլ խոչընդոտներ չեմ տեսնում»: Նրա խոսքով, պատժամիջոց կիրառողները կարող են լինել և՛ ունիվերսալ, և՛ տարածաշրջանային կազմակերպությունները:

Անդրադառնալով Արցախում հայտնաբերված, այնուհետև կալանավորված միջազգային ահաբեկիչների հրապարակված ցուցմունքներին, Ս. Սահակյանը նշեց, որ իր կարծիքով հրապարակման նպատակը ուժեղացնելն է արդեն իսկ առկա այն ապացուցողական բազան, որի համաձայն իսկապես պատերազմում ահաբեկիչներ և վարձկաններ են ներգրավվել:

Աննա Բադալյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30