Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը հասցրել էր ասել, որ եթե հետ չգա՝ իր երկու երեխաներին միշտ հիշեցնի, որ իրենց հայրիկը կյանքից շատ է սիրել նրանց ու հերոսացել է, որ նրանք երբեք չտեսնեն պատերազմ

Նոյեմբեր 10,2020 11:21

Արթուր Կարապետյանը պատերազմի առաջին օրվանից ծառայակից ընկերների հետ կռվի դաշտում էր մինչև կյանքի վերջին շունչը` պայքարեց ու ընկավ հերոսի մահով:

Նրա ու ընկերների մասին հրամանատարը անչափ հպարտությամբ ու ոգևորությամբ է խոսում ասելով, որ չի տեսել երբևէ նման խիզախ ու քաջությամբ լցված մարտիկների, որ բոլորը մեկ մարդու նման կանգնած էին մեջք-մեջի ու հանուն հայրենիքի ազատության նույնիսկ կյանքերը չխնայեցին:

Ծառայակից ընկերներով ապրեցին, արարեցին, մասնակից եղան միմյանց ուրախություններին, իսկ վերջում մեկնեցին պատերազմ ու բոլորով միասին ընկան կռվի դաշտում, որպես անմահ հերոսներ:

Արթուր Կարապետյանը Սահմանապահ զորքերից էր իր գործին ու ընկերներին նվիրված զինվոր, նրա բարությունը սահմաններ չուներ՝ միշտ օգնության ձեռք էր մեկնում բոլորին անխտիր:

Հարազատները նրա մասին խոսելիս միաբերան ասում են, որ երբևէ նման բարի ու ազնիվ սիրտ ունեցողի չեն ճանաչել կյանքում ու, որ նրան երբեք բացակա չեն դնելու և նա ապրելու է բոլորի սրտերում ու արդեն երկնքից է պաշտպանելու բոլորին:

Արթուրը տան անդրանիկ զավակն էր, ամուսնացած էր ուներ մեկ տղա ու մեկ աղջիկ: Երեխաները փոքր են՝ դեռ շատ բան չեն հասկանում, բայց արդեն Հայր մերն էին անգիր արել ու պատերազմի առաջին օրվանից ամեն օր եկեղեցի էին գնում ծնկաչոք աղոթելու, որ Աստված պապիկը իրենց պապային հետ բերի ու հասցնի իրենց: Ու երբ հարցնում ես, թե որտեղ է հայրիկը՝ պատասխանում են պատերազմ է գնացել ու որ հետ եկավ իրենց «կագա» է բերելու…:

Հեռախոսով խոսելիս միշտ քաջալերել է, բոլորին ասել է, որ ամեն բան լավ է լինելու ու որ պետք է հպարտանան, որ իր նման հերոս ունեն ու անպայման հետ է գալու, որ բոլորով մի լավ քեֆ են անելու ու նշեն իր 30-ամյակը: Բայց մեր չար ու նենգ թշնամին անավարտ թողեց մեր հերոսի երազանքը ու նա այդպես էլ չունեցավ իր պատկերացրած ու երազած կյանքը :

Բայց կնոջը հասցրել էր ասել, որ եթե նույնիսկ ստացվի, որ հետ չգա՝ իր երկու երեխաներին միշտ հիշեցնի, որ իրենց հայրիկը կյանքից շատ է սիրել նրանց ու հերոսացել է, որ նրանք ապրեն անհոգ ու ազատ երկրում ու այլևս երբեք չտեսնեն պատերազմ ու արհավիրք:

Արթուր Կարապետյանի մասին խոսք եւ լուսանկարները «Առավոտին» է հրապարակման համար տրամադրել նրա քույրը՝ Նելլին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30