Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները պետք է կառուցվեն երկուստեք. որևէ կողմը չպետք է սպասի, որ դիմացինը իր հետ կապվի. «Ժամանակ»

Նոյեմբեր 10,2020 11:28

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման առումով չպե՞տք է լինեն երկկողմ հետաքրքրություններ: Այսինքն՝ Բայդենն ի՞նքն էլ պետք է հետաքրքրված լինի, թե՞ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ հետաքրքրություն առաջացնի ԱՄՆ ղեկավարի մոտ Հայաստանի և հայկական խնդիրների նկատմամբ: Մենք տեսանք, որ Բայդենն ու Էրդողանը նույնպես մտերիմ են:

– Նախ ասեմ, որ այդ հարաբերությունները պետք է կառուցվեն երկուստեք. որևէ կողմը չպետք է սպասի, որ դիմացինը իր հետ կապվի: Այս առումով ավելի մեծ բեռը մեր ուսերին է, որովհետև մենք փոքր երկիր ենք, և մենք է, որ պետք է հետապնդենք մեր շահերը՝ առանց սպասելու, որ Ամերիկան հետաքրքրություն ցույց տա: Թե՛ Հայաստանի ԱԳՆ-ի մակարդակով, թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի մակարդակով այդ կապերը պետք է պահվեն, պետք է հանդիպումներ, այցելություններ լինեն: Ոչ մի առիթ չպետք է բաց թողնենք: Պետք է նաև ամերիկահայ համայնքը, կազմակերպությունները մնայուն կապի մեջ լինեն Հայաստանի ԱԳՆ-ի հետ, որպեսզի տարբեր ուղղություններով չաշխատեն:

Ինչ վերաբերում է Էրդողանի հետ Բայդենի հարաբերություններին, այդտեղ ահագին կեղծ ու սուտ լուրեր են տարածվում հայության շրջանում, մանավանդ այն հայերի կողմից, որոնք Թրամփի կողմնակիցներն են, ուզում են սևացնել Բայդենին: Երբ որ մենք ասում ենք, որ Թրամփը թրքասեր է, իրենք էլ ցույց են տալիս մի քանի նկարներ, որ Բայդենը Թուրքիա այցելության ժամանակ Էրդողանի հետ հանդիպել է: Գիտեք, որ երբ Բայդենը 8 տարի ԱՄՆ փոխնախագահ է եղել, այցելել է շատ երկրներ, անշուշտ, հանդիպել է տարբեր երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ: Նա պարտավոր է եղել այդ հանդիպումներն ունենալ: Այդ լուսանկարները ոչ մի բան չեն փաստում, չեն խոսում նրա թրքասեր լինելու մասին: Ճիշտ հակառակը՝ մենք ունենք Բայդենի կողմից վերջին շաբաթներին զանազան հայտարարություններ, որ ինքը ամեն ինչ անելու է Հայաստանի համար, հայերի համար, Արցախի համար: Նաև ինքը անցյալ տարվա դեկտեմբերին հարցազրույց տվեց «Նյու Յորք թայմս»-ին, որտեղ շատ-շատ ծանր խոսքեր է ասել Էրդողանի դեմ: Ասում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ Էրդողանը պաշտոնից դուրս գա և նոր ղեկավարներ գան: Ասում է, որ պետք է Թուրքիան շատ թանկ գին վճարի իր արածների համար: Նաև նման խոսքերով «թվիթ» է արել: Թուրքական մամուլը վերջին ամիսներին անընդհատ մեծ մտահոգությամբ ու վախով գրում էր, թե ինչ է լինելու իրենց վիճակը, եթե Բայդենը հաղթի: Թրամփն այնքան մոտ էր Էրդողանին, որ երբ Թրամփը հեռանա, Բայդենը առնվազն նույնքան մտերիմ չի լինելու, եթե ոչ՝ բավական խիստ և հակառակ ուղղությամբ աշխատանքներ կտանի: Այս առումով չի կարելի համեմատել Թրամփին ու Բայդենին, սար ու ձորի տարբերություն կա այդ երկուսի միջև Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի առումով:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30