ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ …
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ« ինչո՞ւի» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»…
Խոսե՛ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը :
Պահանջ կա՝ խոսեք, ու պարզ, ու ոչ կիսատ-պռատ:
Կարդացեք նաև
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել, ապա ում հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը:
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»: