Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին. դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը. Վահրամ Միրաքյանի վերլուծությունը

Նոյեմբեր 10,2020 10:29

 «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի գրառումը

Եկեք ֆիքսենք մի քանի բան.

1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում:

2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա:

3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնում է Արցախում, ռուսականի հետ:

4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն` Հայաստանը շրջափակում են նաև հարավից:

5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս համաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:

6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Կարծում եմ մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլյացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը:

Ռազմավարական տեսանկյունից՝ թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…:

Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետք է շտապ ամրանալ, հզորանալ:

Լուսանկարը՝ DigiLab-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30