Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքս նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ եւ՛ հոգեպես եւ՛ ֆիզիկապես. Լուսինե Վարդանյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 10,2020 09:25

Գրեթե երկու շաբաթ է Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է պատերազմական իրավիճակում իրական պատմությունների վրա հիմնված «Հերոսական Նովելներ» պրոյեկտը։ Նովելներում ընդգրկված են հայ կինոյի ու թատրոնի հայտնի բազմաթիվ դեմքեր։ «Ծառայում եմ հայրենիքիս» նովելում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը։ «Հայկական ժամանակը» զրուցել է դերասանուհու կերպարի, այս օրերին Հայաստանում ստեղծագործական կյանքի եւ այլ թեմաների շուրջ։

«Ծառայում եմ հայրենիքիս» նովելում Լուսինեն մարմնավորում է ռազմական բժշկի կնոջ կերպարը։ Նախ, կռվում է ու չի համաձայնվում, որ ամուսինը կրկին մեկնի առաջնագիծ, քանի որ անչափահաս դուստր ունեն, ապա երբ լսում է ամուսնու ծանր վիրավորվելու մասին բոթը, լուռ տանջվում է, աղոթում ու սպասում, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ամուսինն ուշքի կգա։

– Պատերազմական այս օրերին մեր երկրում մի պահ մշակութային կյանքն էլ էր դադար առել, բայց կարծես շատ արագ ամեն ինչ վերակենդանանում է․ ստեղծվում են նոր ֆիլմեր, նոր երգրեր, բեմադրություններ, ընդ որում՝ հիմքում Արցախն է ու այնտեղ վերսկսված պատերազմը։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք հաղթահարում ներքին անհանգստությունները, ստացվո՞ւմ է հեշտությամբ տրվել ստեղծագործ աշխատանքին։

– Կյանքում եւ ստեղծագործական աշխատանքում հիմա հոգեբանորեն գրեթե նույն տրամադրությունն է։ Իհարկե օգնում է աշխատանքը։ Ցավալի մի փաստ՝ նկարահանման հրապարակում, հենց աշխատանքային պրոցեսի ժամանակ, երկու տարբեր զանգեր ստացանք սահմանից մահվան լուրով․ ցավալի, միեւնույն ժամանակ պարադոքսալ երեւույթ, երբ իրականությունն ու ստեղծագործության սյուժեն խառնվել էին իրար։ Իհարկե՝ շատ ավելի տխուր ու շոկային էր տրամադրությունը, բայց դերասանի կյանքն այդպիսին է, կյանքում կատարվող ոչ մի բան չպիտի խանգարի աշխատանքի պրոցեսին։ Հիշում եմ եւս մի ծանր դրվագ իմ կյանքից, երբ հորեղբայրս էր մահացել, մեկ շաբաթ անց ես թատրոնում խաղացի իմ դերերից մեկը, որտեղ թռվռում, թռչկոտում էի բեմում։ Բեմում ես պարտավոր էի ամենաերջանիկը լինել։

Արցախը Հայաստան է։ Երեւանցու համար որեւէ տարբերություն չկա, բոլորս հայ ենք, հայաստանցին, երեւանցին նույն ոգով ու ավյունով են կռվում Արցախի համար, չկա տարանջատում, տարբերություն։ Բոլորիս անհանգստությունները նույնն են, երբեմն վախով, երբեմն մե՜ծ հույսով՝ հաղթանակի հույսով։ Պիտի խոստովանեմ, որ ինքս նոր եմ բացահայտել, թե մեր տղաներն ինչքան հզոր են․ ուժեղ եւ՛ հոգեպես եւ՛ ֆիզիկապես։ Մենք օրհնված ազգ ենք, այսքան փոքր, բայց չկոտրվող, չձուլվող։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30