Պատերազմի առաջին օրերից ամբողջ հայությունը, թե Հայաստանում, թե Ջավախքում ու սփյուռքի տարբեր գաղթօջախներում ամեն հնարավոր անում են, որպեսզի օգնեն բանակին և արցախցիներին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մեծ միջոցներ են ներդրել Հայաստանում և արտերկրում գտնվող հայ ֆուտբոլիստները, սակայն նրանց կատարած շատ կարևոր գնումները հրապարակման ենթակա չեն, քանի որ կարող են պայմանագրային խնդիրներ առաջանալ ակումբների հետ:
Մեզ հասած տեղեկություններով՝ ազգային թիմի տղաները նույնիսկ պլանավորել են պատերազմի ավարտից հետո ևս լուրջ ներդրումներ անել Արցախում:
Ֆուտբոլային աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ խոսքն իսկապես խոշոր գումարների ու շատ-շատ պետքական «իրերի» գնման ու Հայաստան ուղարկելու մասին է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։