«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից է, ովքեր արցունքն աչքերին են դիմավորել կամ ընդունել, կամ չեն էլ ընդունել այս ամենը, այս որոշումը: Մեր քաղաքական թիմում չկա մարդ, ով արտասվելով չի ընդունել սա, ու ինչ-որ ստահակներ հարձակվել են Արարատ Միրզոյանի եւ նրա երեխայի վրա»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա ցուցարարների հարձակման եւ ծեծի ենթարկելու դեպքին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ ուզում ասել՝ ԱԺ նախագահի վրա…կապ չունի կարգավիճակը: Ինչ-որ ստահակ, որը երեւի վերջին երկու տարում մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվել է նրա վրա: Մտածում է՝ մարսելո՞ւ է: Բացառված է: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ