Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել:
«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար»,- ասաց նա` հավելելով, որ պլանավորում է ավելի ուշ մանրամասն ներկայացնել պատճառները, սակայն այժմ չի կարող:
Ըստ նրա, նրանք, ովքեր փողոցներում ջարդուփշուր են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող զինվորներին:
«Այսօր մի ընդդիմադիր քաղաքական գործիչ կա, որը իմ հրաժարականն է նաև պահանջել, երեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել է, փախել գեներալի ուսադիրներով: Այսօր եկել, ասում է` մեր բանակի կողքը կանգնած ենք: Բա ինչի՞ է փախել: Եվ ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաև այդպիսի մարդիկ: Գիտեմ, որ կան շատ մարդիկ, ում մտադրությունները ազնիվ են և արդար, գիտեմ, որ կան նաև զոհված մեր եղբայրների հարազատները: Ես ասել և ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ` նրանց առաջ, նրանց հարազատների առաջ, մայրերի առաջ, հայրերի առաջ, քույրերի առաջ, կանանց առաջ, երեխաների առաջ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում. «Մենք պետք է հասկանանք մի բան, որ ըստ էության, մեր փառապանծ բանակը այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ: Ինչո՞ւ չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթը ուրիշ բովանդակություն ունենա, որովհետև 25 տարի սեղանների շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը և այդ գինին, օղին, սեղանի վրա դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնված է եղել գողացած փողով: Եվ մենք երկար սեղանին նստած իմացել ենք, որ գողացած փողով է գնված այդ հացը, բայց ախորժակով կերել ենք, հավեսով խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը: Զինվորին, կներեք արտահայտությունս, պահել ենք թերմացքներով, զինվորներին պահել ենք 80-ականների զենքով, և մեր հույսը այն է եղել, որ բանակցային գործընթացում «կռուտիտ» կլինենք: Լա՛վ 5 տարի «կռուտիտ» եղար, 6 տարի «կռուտիտ» եղար, 10 տարի «կռուտիտ եղար, 15 տարի «կռուտիտ» եղար: Ինչքա՞ն կարելի է «կռուտիտ» լինել: Դրա վերջը գալիս է ի վերջո: Եվ, երբ որ դու այդ վերջի մասին չես մտածում … Եվ մենք բոլորս այդ վերջի մասին չենք մտածել: Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել: Եվ մենք էլ չենք արձանագրել, որ մենք գլորվում ենք դեպի այս օրը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ