ՌԴ ԱԳ նախարարությունը դրական է գնահատում փաստը, որ Բաքուն ընդունել է իր մեղքը: «Ադրբեջանական կողմը հավաստիացումներ է տվել, որ կիրականացվի հետաքննություն եւ միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, այսօր 18.40-ի սահմաններում ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում եւ բռնկվել:
Կա երկու զոհ և մեկ վիրավոր:
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը սխալմամբ է խոցել ռուսական ինքնաթիռը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ