Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամը, Քելբաջարը, Լաչինը՝ թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ. շփման գծի երկայնքով հաստատվում են ռուս խաղաղապահները

Նոյեմբեր 10,2020 02:15

Տելեգրամյան մի շարք ալիքներ եւ ԶԼՄ-ներ հրապարակել են ոչ պաշտոնական թարգմանությամբ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը հայտարարում ենք հետեւյալի մասին

1. Հայտարարվում է ամբողջական հրադադար բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած նոյեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, հետագայում Կողմեր, մնում են իրենց գրավված դիրքերի վրա։

2. Աղդամի շրջանը եւ տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 20-ը։

3. Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինի միջանցքում հաստատվում է ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմը 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով։

4. ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրս բերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով, ավտոմատ երկարացման հնարավորությամբ հաջորդ հինգ տարվա համար, եթե Կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ առաջ չեն հայտարարում, որ այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մտադրության մասին:

5. Կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման արդյունավետության եւ վերահսկողության համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղապահ կենտրոն։

6. Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինի միջանցքով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։ Ադրբեջանի հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների երկկողմանի տեղաշարժի անվտանգությունը:

7. Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձերի փոխանակություն

9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ՝ քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների անխափան երթեւեկի կազմակերպման նպատակով; Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային նոր հաղորդակցություն՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30