ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկին այսօր հարց է ուղղվել այն մասին, որ Ադրբեջանի պնդումը, թե վերցրել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ մեծ քաղաքը, այնտեղ բոլոր հրադադարի ռեժիմներն անտեսվել են: Կա՞ որևէ բան,որ Գլխավոր քարտուղարը փորձում է անել, կարող է անել՝ վերջ տալու այս հակամարտությանը, որը հարվածներ է հասցնում քաղաքացիական տարածքներին:
Դյուջարիկը պատասխանել է. «Գլխավոր քարտուղարը շարունակում է ուշադիր հետևել դրան: Մենք շարունակում ենք շփվել կողմերի հետ տարբեր մակարդակներում, Մինսկի համանախագահների հետ: Քանի որ մենք տեսնում ենք արագ տեղի ունեցող զարգացումները և ծանր մարտերի մասին լուրերը, մեր ամենամեծ անհանգստությունը խաղաղ բնակիչների պաշտպանության և անվտանգության համար է: Կողմերը բազմիցս պարտավորություններ են ստանձնել հումանիտար հրադադարի համար: Նրանք պարտավոր են ապահովել մարդասիրական օգնության պայմանները բոլոր կարիքավորների համար»:
Ամբողջությամբ՝ այստեղ: