Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը տեսակոչով դիմել է հասարակությանը: «Ուզում եմ ասել, որ ես հիմա գտնվում եմ Շուշիում, մեր տղաները, մեր բանակը գտնվում են Շուշիում: Ու բոլոր նրանց, ովքեր խուճապ են ստեղծում, անջատե՛ք ձեր հեռախոսներն ու հանգստացե՛ք: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են, հիմա այդ սգի մեջ են, իսկ նրանք, ովքեր մնացել են, կմնան մինչև վերջ: Խնդրում եմ, վե՛րջ տվեք այդ քաոսին, ժամանակի անիմաստ ծախսմանը: Մենք այստեղ ենք, ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, իսկ նրանք, ովքեր գնացին, տղե՛րք, եկե՛ք, այստե՜ղ եկեք, այստե՛ղ է պետք կանգնել: Պետք է այստեղ լինել ու օգնել, ոչ թե գնալ ու տարածել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերն այստեղի մասին: Հաջողություն բոլորին: Անջատե՛ք ձեր հեռախոսները»,- մասնավորապես ասել է Միհրան Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: