«Հայկական ընկալման մեջ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար», ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքում ադրբեջանական զինուժը որոշ տարածքներ վերցրել է։
Վերջինս գտնում է, թե որ պահին Պաշտպանության բանակը հարկ համարի որևէ տեղեկություն տալ, պետք է դա ընդունենք ու հավատանք։ «Իսկ մինչ այդ, եկեք աղոթենք, եկեք սատարենք առաջնագծում իր աշխատանքը կատարող զինվորին»,- ասում է նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: