ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Հայաստանում ռուսական ուղղաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը, որի հետևանքով ադրբեջանցի զինվորականները խոցել էին ուղղաթիռը։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության սրումը «բերել է ողբերգական հետևանքների»։
«Խորը մտահոգություն ենք հայտնում միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձնակազմի հարազատներին։ Սպասում ենք հետաքննության արդյունքներին, որպեսզի պարզենք, թե որտեղից է եղել կրակոցը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ