Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին

Նոյեմբեր 09,2020 23:15

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են,  մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը,  բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան  շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

ԱԻՊԾ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30