Ղարաբաղյան հակամարտությունը ուժային լուծում չունի, Մոսկվան այս հարցում չի կիսում Անկարայի տեսակետը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք շատ հստակ բնութագրել ենք Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեր մոտեցումը՝ ասելով, որ մենք ռազմական լուծում չենք տեսնում: Հավանաբար, մեկ անգամ չեք Անկարայից այլ հայտարարություններ լսել այդ կապակցությամբ: Եվ մեկ անգամ հաստատում ենք Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք պարզապես ձգտում ու կոչ ենք անում կողմերին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դադարեցնի մարտերը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ չի հայտնվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ