Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Նախիջևանի սահմանին ուղղաթիռի խոցման հետ:
Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ թռիչքն իրականացվել է անմիջապես հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտակայքում, «մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս», բացի այդ, «ՌԴ օդուժի ուղղաթիռները նշված շրջանում նախկինում չեն նկատվել»:
Նշված գործոնների և հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, հրահանգ է տրվել կրակ բացել:
«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝ կապված տվյալ ողբերգական միջադեպի հետ, որը կրում է պատահականության բնույթ և ուղղված չէ ռուսական կողմի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և պատրաստակամություն հայտնել համապատասխան փոխհատուցում վճարել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ