«Աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Արցախի Հանրապետության ճանաչում»
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 2020թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի (հայկական անվանումը՝ Արցախ) հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, այս տարածքը որպես հայկական քաղաքակրթության բնօրրան,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ հուլիսին ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին,
Կարդացեք նաև
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, խստորեն դատապարտել են այս էսկալացիան,
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՎ ուժի այս կիրառումը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն ճանաչում 1915 թվականի ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի այդ հարձակումները կոպտորեն խախտում են միջազգային և հումանիտար իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ այս հակամարտության միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը ահաբեկչական կազմակերպությունների հետ փոխկապակցված սիրիացի ջիհադիստական վարձկանների զորամիավորումների հետ,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ այս հակամարտությամբ Հարավային Կովկասի և նրա սահմաններից դուրս ապակայունացման մեծ վտանգը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կնքված հրադադարը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ այդ օրվանից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո իրականացված միջնորդությունը՝ միտված հակամարտության վերջնական կարգավորման հաստատմանը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանը,
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ “Le Journal du Dimanche” ամսագրում հոկտեմբերի հարթակը, որում, համագործակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ, 173 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Փարիզի, Մարսելի և Նիսի քաղաքապետերը, ութ տարածաշրջանների, դեպարտամենտների նախագահները, Կորսիկայի գործադիր խորհրդի նախագահը և բոլոր կուսակցություններից ավելի քան 150 խորհրդարանականներ դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ իր չեզոք դիրքորոշումից դուրս գալու համար,
Կորսիկայի Ասամբլեան․
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան:
ԻՐ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ հայ ժողովրդին՝ խաղաղության և ազատության ճանապարհին։
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱԿ-ի և Եվրամիության անդամ բոլոր պետություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության անդամ բոլոր պետություններին ողջ ուժով ներգրավվել այս հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ու հայ ժողովրդի համար տևական խաղաղության հաստատման գործընթացին։