Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կնահանջի կորոնավիրուսը. Մեկնաբանում է Արարատ Մկրտչյանը

Նոյեմբեր 09,2020 21:12

Առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ երբ կունենանք կորոնավիրուսի համաճարակի նվազում, ասաց ռուսական համապատասխան համաճարակաբան ծառայությունների կանխատեսմամբ, Ռուսաստանում գարնանը կունենան նվազում:

Պարոն Մկրտչյանի կարծիքով, մեզ էլ գարնանը կամ, գուցե, մի փոքր ավելի շուտ, նվազման միտումներ կլինեն: Բայց, ըստ պարոն Մկրտչյանի, մինչեւ հունվար այս միտումները կպահպանվեն՝ եթե չկարողանանք վերադառնալ դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու խստացված ռեժիմին. «Ամեն ինչ կախված է մեզնից, թե որքան ուշադիր կլինենք համաճարակաբանական կանոնները պահպանելու հարցում»:

Նրա խոսքով, վերջին ժամանակները բավականին բարձր ցուցանիշներ են արձանագրվում եւ նույն միտումը շարունակվում է. «Դժբախտաբար, ունենք նաեւ մահացության դեպքերի բարձր մակարդակ: Համաճարակաբանական իրավիճակը համահունչ է ստեղծված իրավիճակին եւ վարակը տարածման միտումներ ունի, քանի որ ունենք բնակչության լայնածավալ տեղաշարժեր՝ հանրապետության թե՛ ներսում թե՛ դրսում՝ պատերազմական գործողություների դաշից: Թիկունքի մեծ թվով  մարդիկ մարդասիրական գործողություններով են զբաղված եւ պաշտպանվելու տարրական նորմերը՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու եւ այլն, հետին պլան են մղվել: Հիվանդացության մակարդակն իր հերթին լուրջ դժվարություններ է առաջացրել նաեւ առողջապահական համակարգի համար:

Այսօր առողջապահության նախարարն էլ իրավիճակը ծայրահեղ ծանր գնահատեց՝ նշելով, որ այսօր 800 եւ ավել մարդիկ հիվանդանոցային բուժօգնության համար հերթագրված են: Ճիշտ է այդ մարդիկ անտեսված չեն, առաջնային բուժօգնության օղակի մակարդակում ստանում են որոշակի բուժօգնություն, բայց պարզ է, որ ունեն նաեւ հիվանդանոցային բուժօգնության կարիք»:
Արարատ Մկրտչյանի խոսքով կորոնավիրուսի պանդեմիան այսօր ողջ աշխարհում ինտենսիվ տարածման գործընթացում է. Եվրոպայում էլ հանգստի ժամանակաշրջանից հետո, երբ կար բավականին նվազման տեմպեր, ներեվրոպական միգրացիոն երեւույթների հետեւանքով, շփումների ակտիվանալու հետեւանքով շատ բարձր ցուցանիշներ արձանագրվում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30