Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է անցկացնում՝ պարզելու համար՝ ով է խոցել ուղղաթիռը

Նոյեմբեր 09,2020 20:55

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 17:30-ի սահմաններում, երբ Ադրբեջանի սահմանից ոչ հեռու ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամ, մեկն էլ միջին ծանրության վնասվածքներ է ստացել:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է անցկացնում՝ պարզելու համար՝ ով է խոցել ուղղաթիռը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30