Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Ագրեսոր հարեւանի սանձազերծած այս պատերազմի ժամանակ առաջիկա մրցամարտին նախապատրաստվել չի ստացվում»

Նոյեմբեր 09,2020 21:21

2020 Speed Chess Championship հեռավար մրցաշարի շրջանակներում Լեւոն Արոնյանը նոյեմբերի 11-ին խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ հաջորդ օրը մեր երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լուրջ քննություն պետք է հանձնի Հիկարու Նակամուրայի հետ դիմակայությունում:

Երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված  «Մատ տեռորին» նախագծի հեղինակ Լեւոն Արոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին ամիսներին նրա խաղի բարձր մակարդակը կրկին կայունացել է եւ ինչպե՞ս է նախապատրաստվում Նեպոմնյաշչիի հետ առաջիկա հանդիպմանը: «Կյանքիս դժվար ժամանակահատվածն անցել է եւ կյանքս  հիմա կայունացել է: Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք մրցապայքարին, ագրեսորհարեւանի սանձազերծած այս պատերազմի պայմաններում կենտրոնանալ եւ խաղին նախապատրաստվել չի ստացվում: Սակայն հուսամ, որ ամեն բան լավ կընթանա»,-պատասխանեց հայկական շախմատի առաջատարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ինչպես Հենրիկ Մխիթարյան է փայլում, պետք է փայլի Արոնյանը: Մեր ազգին հաղթանակներ են պետք՝ հատկապես այս փուլում, և ընդհանրապես: Լևոնը պետք է դառնա աշխարհի չեմպիոն, ինչպես Տ. Պետրոսյանը, որը մեր ազգին պարգևեց նոր զարթոնք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30