Սպորտային մարմնամարզության 2021 թվականի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր Կոպենհագենում: Սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Դանիան հրաժարվել է այն ընդունել: Ուստի 2021 թվականի օլիմպիական խաղերի ավարտից հետո՝ հոկտեմբեր ամսին, Ճապոնիայում հաջորդաբար կանցկացվեն նախ՝ սպարտային, ապա՝ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ