Սիրելի ՛ հայրենակիցներ
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:
Ես հավատում եմ:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության...
Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. նոյեմբերի 9, երկուշաբթի