Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնած են եւ կանգնած էլ կմնան». Գագիկ Մելքոնյանը՝ Շուշին հայկական վերահսկողությունից դուրս լինելու մասին

Նոյեմբեր 09,2020 19:25

«Վերջին կռիվն է, մարդավարի կանգնեք՝ մեր կռիվը տանք, վերջացնենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանի այն գրառմանը, որ Շուշին հայկական վերահսկողության տակ չի գտնվում:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը, Գագիկ Մելքոնյանը չի ցանկանում վերլուծել: Մի բան, ըստ նրա, հաստատ է. «Բանակը, բոլոր կամավորական ջոկատները կանգնած են իրենց տեղերում եւ բոլոր տեղերում, այդ թվում նաեւ Շուշիում: Խուճապի մատնվել պետք չէ: Կանգնած են եւ կանգնած էլ կմնան»,- ասաց գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30