Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից։
Գրառումից րոպեներ հետո ֆեյսբուքյան շատ օգտատերեր գրեցին, որ Պողոսյանի էջը կոտրվել է, և գրառումը չի համապատասխանում իրականությանը։
«Փաստերի ստուգման հարթակին», սակայն, հաջողվեց կապվել Վահրամ Պողոսյանի հետ, որը հաստատեց, որ գրառման հեղինակն ինքն է, և վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
Կարդացեք նաև
Փաստերի ստուգման հարթակ