Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ» կինոստուդիայի օպերատորն առաջնագծում է». փոխնախարարն այն հարցի մասին, թե ինչով է զբաղված կինոստուդիան

Նոյեմբեր 09,2020 17:47

«Հայ փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան, որը, եթե չեմ սխալվում, տարեկան մոտ 150 միլիոն դրամի ծախս է ենթադրում պահպանության համար, պատերազմական գործողությունների իրավիճակում ինչո՞ւ իր բուն գործառույթները չի իրականացրել: Այս հարցն ինձ մոտ առաջացել էր նաեւ 2018թ. հեղափոխական իրադարձությունների համար, երբ փաստավավերագրություն պետք է իրականացներ, բայց չունենք կադրեր հեղափոխական իրադարձություններից, որոնք հետագայում որպես փաստավավերագրություն կհանդիսանան»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍՆ պատասխանատուներին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն արձագանքեց. «Շատ ուրախ եմ տիկին Կոստանյանի վերաբերմունքով հատկապես կինոլորտի հանդեպ, բայց որոշակի բեւեռացում եմ տեսնում կինոլորտի: Մի քանի կառույցների միաձուլման արդյունքում բազմաթիվ հարցեր ենք կարողացել լուծել: Մենք ունենք փորձ, թե ինչ է նշանակում կառույցները միաձուլելու չմտածված հայտարարությունը, եւ որեւէ կառույց չի կարող միաձուլվել, եթե չունենք շատ հիմնավոր եւ պատճառաբանված փաստարկներ: Այո, «Հայկ» կինոստուդիան նախատեսում ենք միաձուլել «Ազգային կինոկենտրոնին», այն սկսված է, բայց կան գույքին, վարձակալությանը վերաբերող ընթացիկ հարցեր, որոնց հանդեպ չի կարելի շտապողականություն ցուցաբերել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու «Հայկ» կինոստուդիան այս օրերին իր գործառույթը չի իրականացվում, Արա Խզմալյանը տեղեկացրեց՝ կինոստուդիայի օպերատորն այս պահին առաջնագծում է. «Արցախում կատարում է իր մասնագիտական պարտքը, էլ չեմ ասում, որ կինոստուդիայի տնօրենի տղան եւս առաջնագծում է»:

Աննա Կոստանյանը պատասխանեց. «Շատ ուրախ եմ, բայց հարցադրումը ոչ միայն իմ կողմից է առաջադրվել, այլեւ ոլորտի ներկայացուցիչների եւ այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ ծանոթ են, թե տվյալ կառույցն ինչ գործունեություն պետք է իրականացնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30