«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի չեմպիոն, մեր պարծանք Լևոն Արոնյանը ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։
Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»։
Կարդացեք նաև